14 փետրվարի 2017 - 12:16 AMT
Դաղստանում Ադրբեջանի մոտ 200 քաղաքացի է բերման ենթարկվել

ՌԴ Դերբետի ոստիկանության քաղաքային վարչություն Ադրբեջանի մոտ 200 քաղաքացի է բերման ենթարկվել: Ձերբակալվածները մասնակցում էին Դերբենտում շինարարական աշխատանքներին առանց աշխատելու թույլտվության: Դա պարզվել է տեղական իշխանությունների ստուգումների արդյունքում:

Ըստ սոցցանցերում տարածված տեսանյութերի, ադրբեջանցիներին 2 օր պահել են ինչ-որ մարզադահլիճում առաց որևէ բացատրության: Ըստ վերջին տվյալների, նրանց արձակել են տարածքից, սակայն գործերն ուղարկվել են դատարան` միգրացիոն օրենսդրության խախտման համար:

Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները Ադրբեջանն ակտիվորեն մասնակցում է Դերբենտում շինարարական աշխատանքներին: