14 փետրվարի 2017 - 15:35 AMT
Կարայան. 2017-ին կապահովվի առնվազն 3,2% տնտեսական աճ

2017-ին կապահովվի 3,2% տնտեսական աճ: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Առնվազն այն 3,2% տնտեսական աճը, որը դրված է պետական բյուջեի հիմքում, մենք իրականացնելու ենք», - ասել է Կարայանը լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ հարկավոր է այս առումով ավելի լավատես լինել ու չփորձել վատ ազդակներ տալ` թե չի լինելու: «Իրականանալու է, անկախ այն հանգամանքից ուզում են որոշ ուժեր, թե չեն ուզում, այդ տնտեսական աճն այս տարի մենք ապահովելու ենք», - նշել է նախարարը։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզեր կատարած այցերի արդյունքում հավաքագվրել են բիզնես գաղափարներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: Արդեն իսկ հավաքագրվել է 160 ծրագիր, որոնցից մոտ 110-ը հենց մարզերից է՝ մոտ 240 միլիոն դոլար արժողությամբ:

Ընթերցեք նաև. Վարչապետի խոստումների հետքերով. Որ մարզում ինչ ներդրումներ կարվեն