14 փետրվարի 2017 - 17:34 AMT
Միջազգային Ստրանջայի մրցաշարում ՀՀ-ից 9 բռնցքամարտիկ կմասնակցի

Փետրվարի 21-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա Ստրանջայի հեղիանակավոր միջազգային մրցաշարը: Հայաստանը կներկայացնի 9 մարզիկ:

Ստրանջայի մրցաշարին կմասնակցեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայ բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես կգան հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: