14 սեպտեմբերի 2007 - 13:20 AMT
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ է նշանակվել Արա Հարությունյանը
ԼՂՀ Ազգային ժողովը միաձայն հավանություն է տվել «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արա Հարությունյանի թեկնածությանը հանրապետության վարչապետի պաշտոնում: Հարությունյանի թեկնածության օգտին փակ գաղտնի քվեարկության արդյունքում քվեարկել էին ԼՂՀ խորհրդարանի բոլոր 32 պատգամավորները, որ մասնակցում էին նիստին, հաղորդում է KarabakhOpen-ը:

ԼՂՀ Սահմանադրությամբ, վարչապետի թեկնածությունն առաջադրում է երկրի նախագահը: ԱԺ-ն պետք է հաստատի նրան երեք օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ԼՂՀ նախկին վարչապետը Անուշավան Դանիելյանն էր: