14 սեպտեմբերի 2007 - 13:35 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հավանաբար կհանդիպեն Դուշանբեում
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը կարող է կայանալ Դուշանբեում հոկտեմբերին կայանալիք ԱՊՀ գագթնաժողովում: Այդ մասին հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: «Նախագահների հանդիպման հնարավորությունը կախված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցից: Պետք է նշել նաեւ, որ «հենց այնպես» հանդիպելն իմաստ չունի»«-նշել է Սողոմոնյանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան սկսվում է սեպտեմբերի 15-ին, որի ընթացքում նրանք կայցելեն Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու: Ռ.Քոչարյանի մամլո քարտուղարի խոսքերով, այցը կրում է զուտ աշխատանքային բնույթ: «Կշարունակվի աշխատանքն այն փաստաթղթի վրա, որն արդեն մշակվել է: Ոչ մի նոր բան չի նախատեսվում»,-ասել է նա: