14 սեպտեմբերի 2007 - 21:06 AMT
Ակտիվանում է Հայաստանում տիեզերական մոնիտորինգի կենտրոնի ստեղծման գործընթացը
Այսօր Երեւանում կայացած տնտեսական համագործակցության հարցով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովն ի գիտություն է ընդունել կողմերի տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետությունում տիեզերական մոնիտորինգի կենտրոնի ստեղծման վերաբերյալ տեխնիկական առաջարկությունների մշակման շարունակման մասին եւ հանձնարարել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին եւ «Ռոսկոսմոս»-ին` ակտիվացնել բանակցային գործընթացը` ՀՀ-ում տիեզերական մոնիտորինգի կենտրոնի ստեղծման եւ հետագա օգտագործման նախագծի աշխատանքների իրականացմանն ուղղված, փոխադարձաբար ընդունելի պայմաններով պայմանագրի ստորագրման նպատակով: Հանձնարարվել է նաեւ` որպես տիեզերական բնագավառում համագոծակցության ուղղություններից մեկը, քննարկել Հայաստանում շարժվող օբյեկտների մոնիտորինգի նավիգացիոն համակարգի ստեղծման հնարավորությունը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: