17 փետրվարի 2017 - 10:05 AMT
Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնոթյան հետ կապերի բաժնի հաղորդմամբ, քննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։

Ավելի վաղ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:

Նա զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել առ այն, որ, հակառակ հանձնառությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ պահանջների, Ադրբեջանը շարունակում է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումները՝ դրանք զուգորդելով ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու սպառնալիքներով։

Կարդացեք նաև՝ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ.ԼՂ Սահմանադրականհանրաքվեի արդյունքներըչենք ընդունում