17 փետրվարի 2017 - 10:37 AMT
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակի 20-յակը հայտնի է

Կազմվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակը։ Այն բաղկացած է 148 անձից:

Ցուցակի առաջին քսանյակում են.

1. Սեյրան Օհանյան (անկուսակցական)

2. Արմեն Մարտիրոսյան («Ժառանգություն»)

3. Վարդան Օսկանյան («Համախմբում»)

4. Էլինար Վարդանյան («Համախմբում»)

5. Վահագն Հովհաննիսյան («Ժառանգություն»)

6. Անդրանիկ Թևանյան («Համախմբում»)

7. Ստեփան Մարգարյան («Համախմբում»)

8. Սուսաննա Մուրադյան («Ժառանգություն»)

9. Գեղամ Նազարյան («Համախմբում»)

10. Գառնիկ Սահակյան («Ժառանգություն»)

11. Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն»)

12. Լիգիա Մելքումյան («Ժառանգություն»)

13. Արեգնազ Մանուկյան («Համախմբում»)

14. Աղվան Պողոսյան («Համախմբում»)

15. Գագիկ Մարգարյան («Ժառանգություն»)

16. Տիգրան Կարապետյան (Ժողովրդական կուսակցություն)

17. Արթուր Բալոյան («Արդարություն»)

18. Անդրիաս Ղուկասյան (անկուսակցական)

19. Հայկ Խաչատրյան («Համախմբում»)

20. Անուշ Խաչատրյան («Համախմբում»)

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո հայտարարել է, որ եթե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գա իշխանության, մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու հարցը կլինի դաշինքի օրակարգում: ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, սակայն հրաժարվել է անուններ տալ: Նա ասել է, որ մարդիկ կարող են իրեն տեսնել նաև Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելիս` համարելով դա նախընտրական քարոզարշավի անբաժան մաս: