Շարժայում ընթացող շախմատի «Գրան Պրի» մրցաշարի երկրորդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի արդյունք է գրանցել Մայքլ Ադամսի հետ պարտիայում:
Առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Եվգենի Տոմաշևսկու հետ:
Երկու տուրի արդյունքով նա 1 միավորով կիսում է մրցաշարային աղյուսակի 4-ից 15-րդ տեղերը Ռիչարդ Ռապպորտի, Դին Լիրենի, Դմիտրի Յակովենկոյի, Ջոն Լյուդվիգ Համմերի, Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսի, Ալեքսանդր Ռյազանցևի, Հոու Յիֆանի, Հիկարու Նակամուրայի, Պավել Էլյանովի, Ալեքսանդր Գրիշչուկի և Յան Նեպոմնյաշչիի հետ:
Առաջատարը 2 միավորով ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է: 2-3-րդ տեղերում են Մայքլ Ադամսը և Շախրիյար Մամեդյարովը՝ 1.5-ական միավորով:
Արոնյանը փետրվարի 20-ին սևերով խաղալու է ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: