17 սեպտեմբերի 2007 - 20:53 AMT
Մեթյու Բրայզա. Կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին
«Ես երբեք եւ ոչ մի տեղ չեմ ասել թե Լեռնային Ղարաբաղը չի մասնակցելու բանակցային գործընթացին: Ես չեմ ասել նաեւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը փոխելու մասին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղն արդեն մասնակցում է բանակցություններին: «Մենք երեկ եղանք Ստեփանակերտում եւ լսեցինք նրանց տեսակետը, որը մենք շատ ենք հարգում, քանի որ նրանք են ապրում այդ տարածքում: Ուստի կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին»,-նշել է ամերիկացի համանախագահը:

Ըստ Ֆրանսիան ներկայացնող համանախագահ Բերնար Ֆասյեի, անցյալում ԼՂ ներկայացուցիչները ներգրավված էին բանակցային գործընթացում: «Մի օր, որքան շուտ, այնքան լավ, նրանք կդառնան բանակցային գործընթացի մասնակցիները»,-ընդգծել է Ֆասյեն` հավելելով, որ ներկայումս խոսք չի կարող լինել ձեւաչափի փոփոխման մասին: