17 սեպտեմբերի 2007 - 21:06 AMT
Հայաստանի քաղաքական ուժերի նախաձեռնությունները Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ քննարկման առարկա չեն
ՀՀ ԱԺ օրակարգում ներկայացված հարցերը ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության գծով Մինսկի խումբը չի մեկնաբանում եւ չի քննարկում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն` պատասխանելով խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնության մասին հարցին, որը ՀՀ ԱԺ օրակարգ է մտցրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին հարցը: «Խորհրդարանական «Ժառանգություն» կամ ցանկացած այլ խմբակցության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին ԵԱՀԿ ՄԽ քննարկման առարկա չէ»,-ընդգծել է Ֆասյեն:

Նշենք, որ «Խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 28-ին Հայաստանի ԱԺ-ի քննարկման է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին» օրինագիծը: