20 փետրվարի 2017 - 11:40 AMT
NCAA. Բասկետբոլիստ Մայք Հակոբյանը 20 միավոր է վաստակել «Սուֆֆոլկի» համար

ԱՄՆ-ի ուսանողական լիգայի՝ NCAA-ի հերթական տուրում «Սուֆֆոլկը» 73-80 հաշվով պարտություն է կրել «Սենթ Ջոզեֆից»: Մայք Հակոբյանը (Սուֆֆոլկ) խաղադաշտում անցկացրել է 37 րոպե, և վաստակել 20 միավոր:

«Իդահո Վենդելսը» 67-77 հաշվով պարտվել է «Իստերն Վաշինգտոնին»: Արկադի Մկրտիչյանը (Իդահո Վենդելս) խաղադաշտում անցկացրել է 26 րոպե, և վաստակել 14 միավոր, տեղեկացնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:

«Իդահո Վենդելսը» 25 հանդիպումից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի ուսանողական լիգայի՝ NCAA-ի հերթական տուրում «Սուֆֆոլկ»-ը 86-62 հաշվով առավելության է հասել «Ռիվիեր» ակումբի նկատմամբ: Մայք Հակոբյանը (Սուֆֆոլկ) խաղադաշտում անկացրել է 30 րոպե և վաստակել 36 միավոր: