17 սեպտեմբերի 2007 - 21:12 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը շատ քիչ բան է մնացել
«Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը կարելի է միայն ողջունել: Դա վկայում է այն մասին, որ շատ քիչ բան է մնացել մինչեւ ղարաբաղյան հակամրտության հիմնարար սկզբունքների համաձայնեցումը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, դեռեւս վաղ է խոսել բանակցային գործընթացն ավարտելու ժամկետների մասին: «Մենք առաջ ենք շարժվում»,-ասել է Մերզլյակովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում հայտարարել էր, թե «եթե հայկական կողմը համաձայնվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա դա լուրջ ճեղքում կլինի դեպի առաջ»: