20 փետրվարի 2017 - 12:31 AMT
Շվեյցարացի երաժիշտները ելույթ կունենան Հայաստանի կամերային նվագախմբի հետ

Մարտի 5-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Որպես մենակատարներ, իրենց մեկնաբանություններով հանդես կգան մի շարք միջազգային մրցույթների հաղթողներ, Շվեյցարիայից ժանանած՝ Ֆրանսուա-Գզավյե Պուազան /դաշնամուր/ և Դամիան Բաքմանը /կլարնետ/:

Համերգի ծրագրում ընդգրկված են Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3, դո մինոր և Մոցարտի Կոնցերտ կլարնետի համար լյա մաժոր ստեղծագործությունները: