20 փետրվարի 2017 - 13:10 AMT
Իրաքի բանակը 14 գյուղ է ազատագրել ԻՊ-ից Մոսուլի արվարձանում

Իրաքի բանակը Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման առաջին օրը «Իսլամական պետության» գրոհայիններից 14 գյուղ է ազատագրել, որոնք գտնվում են քաղաքի արվարձանում: Այդ մասին հայտարարել է գործողության հրամանատար Աբդել Ամիր Յարալլան:

Ռազմական գործողության կենտրոնակայանում նշել են, որ բանակին հաջողվել է նաև հսկողության տակ առնել էլեկտրակայանը, որն էլեկտրաէներգիայով է ապահովում Մոսուլի ամբողջ արևմտյան հատվածը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց ԻՊ գրոհայիններից արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Մարտական գործողություններին մասնակցում է Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիան, ՆԳՆ արագ արձագանքման ստորաբաժանումները և «Ալ Հաշդ աշ Շահաբի» շիա աշխարհազորի մի մասը:

Արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է իրաքցի զինվորականների և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի համատեղ ջանքերով: