17 սեպտեմբերի 2007 - 21:20 AMT
Պատերազմը ոչ մի դեպքում չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեթոդ հանդիսանալ
Պատերազմը ոչ մի դեպքում չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեթոդ հանդիսանալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Ֆրանսիացի համանախագահը հիշեցրել է լրագրողներին ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունը հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության մասին: «Ես բազմիցս եմ հայտարարել պատերազմի բացասական հետեւանքների մասին եւ կրկին չեմ կրկնվի»,-ասել է միջնորդը:

Իր հերթին, ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը ընդգծել է, որ այն ամենն, ինչ չի նպաստում հակամարտության կարգավորմանը վնասակար է համանախագահների համար, առավել եւս ռազմատենչ հայտարարությունները: