Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Արարատի մարզում՝ մառախուղ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով ճանապարհների դրությունը փետրվարի 21-ի ժամը 08.00-ի դրությամբ:
Հաղոդվում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, մասնավորապես՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհը:
Հանրապետության տարածքում փետրվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ն էապես չի փոխվի, 23-25-ը կբարձրանա 10-15 աստիճանով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոտք ավտոճանապարհը: