21 փետրվարի 2017 - 09:05 AMT
ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասնակցությունը՝ 77.25%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին անցկացված Սահմանադրական հանրաքվեին, ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի ամփոփ տվյալներով, մասնակցել է 79.380 մարդ կամ քվեարկության իրավունք ունեցողների 75.91%-ը:

Նախապես հայտարարվել է, որ սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 102.757 քաղաքացի:

Փետրվարի 20-ի առավոտյան 8.00-ից ԼՂՀ տարածքում և Երևանի ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում բացվել էին Արցախի Սահմանադրական հանրաքվեի 280 ընտրական տեղամասերը: Ընտրական գործընթացը դիտարկվում է 100-ից ավել միջազգային դիտորդների, տեղական դիտորդների և ավելի քան 40 ԶԼՄ-ների մոտ 80 ներկայացուցիչների կողմից:

Սահմանադրական հանրաքվեով նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: