18 սեպտեմբերի 2007 - 16:25 AMT
Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Ա.Շվարցենեգերի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Ես ուրախ եմ արտահայտել իմ ջերմագին շնորհավորանքները բոլոր նրանց, ով այսօր նշում է Հայաստանի Անկախության տարելիցը: Միշտ հատուկ իրադարձություն է, երբ ժողովուրդը հավաքվում է իր պատմական ժառանգությունը հիշելու, եւ ես պատիվ ունեմ տոնական այս օրը միանալ հայ-ամերիկյան համայնքին: Դուք հարստացրեցիք մեր ազգը, եւ մեծամասամբ մեր նահանգը, ձեր աշխատասիրությամբ, ազգին ծառայելու ոգով եւ մշակութային ավանդույթների հիանալի միաձուլմամբ: Շնորհակալություն ձեր ներդրման համար` Կալիֆորնիայի ինքնատիպ եւ անընդհատ աճող բազմազանության մեջ:

Հարգելով մեր սեփական ծագումը, մենք ոչ միայն ավելի լավ ենք սկսում հասկանալ ինքներս մեզ, այլեւ սկսում ենք ավելի հարգանքով վերաբերվել մշակույթների եւ սովորույթների լայնածավալությանը, որոնք համալրում են մեր Ոսկե Նահանգը: Կալիֆորնիայի ժողովրդի անունից ընդունեք իմ ամենաբարի ցանկությունները այս նշանակալից իրադարձության առթիվ եւ ամենայն բարիք ապագայում»:

Նշենք, որ Հայաստանը Անկախության օրը տոնում է սեպտեմբերի 21-ին: Հայաստանի Գերագույն Խորհրդի հրամանագրով 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հիմնելու մասին: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94, 99 տոկոսը դրական պատասխան տվեցին այս հարցին: Երկու օր անց, հանրապետության Գերագույն Խորհուրդը հրռչակեց Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն: