21 փետրվարի 2017 - 11:40 AMT
Փետրվարի 21-ը՝ մայրենի լեզվի միջազգային օր

Փետրվարի 21-ին նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day), որն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերենցիայի 30-րդ սեսիայի որոշումով 1999 թվականի նոյեմբերին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից՝ ի նշան լեզվի և մշակույթի բազմազանության:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատամամբ՝ աշխարհի վեց հազար լեզու կորստի մատնվելու եզրին է։

Մայրենի լեզվի օրվա առթիվ Երևանում և հանրապետության մարզերում մի շարք միջոցառումներ կանցկացվեն։ Ավանդույթի համաձայն՝ հայ մտավորականները, լեզվաբանները, գրողները կայցելեն Օշական և ծաղիկներ կխոնարհեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, այնուհետև կայցելեն նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան: