21 փետրվարի 2017 - 14:32 AMT
Կարապետյանը Թբիլիսիում կհանդիպի Վրաստանի նախագահին և վարչապետին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետի հետ միասին Թբիլիսի կմեկնեն ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։