12 հոկտեմբերի 2002 - 20:18 AMT
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՋԱՆՔԵՐԸ
ԱՄՆ կշարունակի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Եվրոպային եւ Եվրասիային ԱՄՆ օգնության համակարգող դեսպան Ուիլիամ Թեյլորը: Նրա խոսքերով` խաղաղ կարգավորումը համապատասխանում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերին: Ինչպես ավելացրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը, ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը չի փոխվել եւ նպատակաուղղված է բանակցությունների շարունակմանը, հրադադարի ռեժիմի պահպանմանն ու փոխշահավետ հաշտության ձեռք բերմանը: