19 սեպտեմբերի 2007 - 18:52 AMT
ԱՄՆ-ն առաջարկել են Ռուսաստանին Գաբալայի ՌՏԿ-ն դարձնել Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգի մաս
Խորհրդային տարիներին կառուցված Գաբալայի ՌՏԿ-ն չի կարող փոխարինել հակահրթիռային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայանը, որի շինարարությունը ծրագրված է Չեխիայում: Նրա խոսքերով, ադրբեջանական կայանը, այնուամենայնիվ, ընդարձակ դիտակետ ունի եւ դրա շնորհիվ օգտակար է հրթիռտային հարվածների նախազգուշացման համար: «Սակայն չեխական կայանը ավելի փոքր դիտակետով շատ ճգրիտ է եւ կարեւոր է առանձին հրթիռներին հետեւելու համար: Մենք Ռուսաստանին առաջարկել ենք Գաբալայի ՌՏԿ-ն դարձնել Կենտրոնական Եվրոպայում ծրագրվող ամերիկյան հակահրթիռային համակարգի մաս: Կայանի օգնությամբ համակարգի մյուս տարրերը, տեղակայված Չեխիայում եւ Լեհաստանում, կկարողանան տեղեկանալ Իրանից սպասվող հրթիռային հարվածների մասին, եթե նման բան լինի: Սակայն չգիտեմ, արդյոք դա ձեռնտու կլինի ռուսներին»,- ասել է Օբերինգը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին կայացել է ամերիկացի, ռուս եւ ադրբեջանցի փորձագետների պատվիրակության այցը Գաբալա: Փորձագետները կգնահատեն ՌՏԿ-ի հնարավորությունները, առաջարկություններ կնախապատրաստեն եւ կներկայացնեն իրենց երկրների ղեկավարությանը: Առաջարկությունները քննարկվելու են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտպանության եւ արտգործնախարարների կողմից «2+2» ձեւաչափով: