22 փետրվարի 2017 - 17:59 AMT
ՔՊ. Դաշինք ենք կազմել հետագայում կուսակցություն ձևավորելու համար

«Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը վերապահումով էր վերաբերում դաշինք կազմելուն: Այս մասին ասել է«Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ , «Ելք» դաշինքի ընտրական ցուցակում առաջադրված Ալեն Սիմոնյանը:

«Մեծ վերապահումներով էինք վերաբերում դաշինք կազմելուն, սակայն գնացինք այդ քայլին՝ հետագայում մեկ կուսակցույուն դառնալու նպատակով»,-ասել է նա լրագրողներին, գրում է Panorama.am-ը:

Նրա տեղեկացրել է, որ «Ելք»-ին են միացել նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ամրագրումով:

«Մեզ մոտ ներկայումս բնականոն, նախընտրական իրավիճակին համահունչ աշխատանքային պրոցես է: Աշխատում ենք այնպես անել, որ անպայման բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք ունենանք»,- հայտնել է Սիմոյանը:

«ԵԼՔ» դաշինքը ստեղծել են «Լուսավոր Հայաստան» (կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» (քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյան) և «Քաղաքացիական պայմանագիր» (վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը) կուսակցությունները: