22 փետրվարի 2017 - 22:16 AMT
NASA. Հայտնաբերվել են մոլորակներ` կյանքի առկայության ցայսօր ամենաբարձր հավանականությամբ

NASA տիեզերական գործակալությունը հայտնաբերել է Երկրից 39 լուսատարի հեռավորության վրա գտնվող մոլորակային համակարգ, որում կյանքի առկայությունն առայժմ հայտնի համակարգերից առավել բարձրն է:

Trappist 1 համակարգն ունի 7 երկրանման մոլորակ, որոնցից առնվազն 3-ում, հավանաբար, կյանքի համար հարմար պայմաններ կան, հայտնում է Telegraph-ը: Ջերմաստիճանն այնտեղ տատանվում է Ցելսիուսի սանդղակով 0-ից 100-ի սահմաններում, հավանաբար, կան օվկիանոսներ:

Համակարգի կենտրոնը սպիտակ թզուկ է` Արեգակի 5%-ի ուժգնությամբ լուսարձակմամբ:

Հետազոտական խմբի անդամ Թոմաս Զուրունբենի խոսքերով, հետազոտողները կստանան պատասխանը համակարգում կյանքի առկայության կամ բացակայության մասին մի քանի տասնամյակի ընթացքում: