23 փետրվարի 2017 - 10:36 AMT
Մխիթարյանն օգնել է «ՄՅու»-ին հաղթել «Սենտ Էտյենին» և վնասվածք է ստացել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է ֆրանսիական «Սենտ Էտյենին» 1:0 հաշվով Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի խաղում: Խաղի 17-րդ րոպեին միակ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանը ձգել է ոտքի մկանը և փոխարինվել առաջին խաղակեսում՝ գոլ խփելուց հետո: 63-րդ րոպեին «ՄՅու» պաշտպան Էրիկ Բային հեռացվեց մարզադաշտից երկու դեղին քարտ ստանալուց հետո:

Թիմի առաջին հանդիպումը փետրվարի 16-ին նույնպես ավարտվեց մանկունիացիների հաղթանակով 3:0 հաշվով: Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա շվեյցարական Նյոնում: Այս փուլի առաջին խաղերը տեղի կունենան մարտի 9-ին, պատասխան խաղերը՝ մարտի 16-ին:

Խաղից հետո ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ Մխիթարյանն ու Կարիկը, հավանաբար, բաց կթողնեն Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որը տեղի կունենա փետրվարի 26-ին: Այդ մասին ասվում է թիմի պաշտոնական կայքում: