23 փետրվարի 2017 - 10:50 AMT
Հայաստանը կմասնակցի Սոչիում կայանալիք Զինվորականների համաշխարհային խաղերին

Հայաստանի ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի Սոչիում կայանալիքձմեռայինԶինվորականների համաշխարհային խաղերին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով, ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-28-ը Սոչիում կմասնակցեն զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Զինվորականների համաշխարհային խաղերն անցնում են չորս տարին մեկ անգամ: Ռուսաստանն առաջին անգամ է ընդունում այդ խաղերը: Մրցումներին, որոնք արդեն անվանում են «ռազմական Օլիմպիադա», հյուրեր են հավաքվում ամբողջ աշխարհից:

Ակնկալվում է մոտ 1000 մարզիկի մասնակցություն աշխարհի 26 երկրից: Նրանք խաղարկելու են պարգևների 44 հավաքածու 7 մարզաձևում: