Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը պայմանագիր է ստորագրել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Այդ մասին ասվում է թիմի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ 30-ամյա Մանուչարյանն արդեն միացել է թիմին, որը հավաք է անցկացնում Կիպրոսում:
«Ուրալում» նա հանդես կգա 99 համարի տակ:
Մանուչարյանն արդեն հանդես է եկել «Ուրալի» կազմում 2011-2016թթ.: 2016-ի ամռանը նա տեղափոխվեց Թաիլանդի «Ռատչաբուրի» ակումբ: Փետրվարի 10-ին Մանուչարյանը հայտարարեց, որ հեռանում է թաիլանդական թիմից, որտեղ խաղացել է միայն ընկերական հանդիպումներում: