24 փետրվարի 2017 - 10:14 AMT
Ստրանջայում Կարեն Տոնականյանը 15 վայրկյանում նոկաուտով հաղթել է

Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը մեկնարկային մենամարտում 15 վայրկյանում նոկաուտի է ենթարկել բուլղարացի մրցակցին և անցել քառորդ եզրափակիչ:

Այսպիսով, Սոֆիայում հայաստանցի 4 բռնցքամարտիկ կպայքարի կիսաեզրափակչի համար, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակչից: