Փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանել ներքին անձնագրերով Ռուսաստանի Դաշնության առաջին քաղաքացիները։
Որոշման ընդունման օրը «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի, տեղեկացնում է ՀՀ քաղավիացիայի վարչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՌԴ քաղաքացիների՝ ներքին անձնագրերով մուտքը ևս կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին։
Փետրվարի 22-ին հայտարարվել է, որ ՌԴ քաղաքացիները փետրվարի 23-ից կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով: ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով ՀՀ կարող են ժամանել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով: