20 սեպտեմբերի 2007 - 19:00 AMT
Ռ. Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ Բակո Սահակյանի ղեկավարությամբ կշարունակվի Արցախի տնտեսական, քաղաքական զարգացումը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Եվս մեկ անգամ շնորհավորելով Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ, Հայաստանի նախագահը նրան մաղթել է արդյունավետ գործունեություն: Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ նորընտիր նախագահի ղեկավարությամբ կշարունակվի Արցախի տնտեսական, քաղաքական զարգացումը, եւ նա նոր ոգով ձեռնամուխ կլինի երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: