25 փետրվարի 2017 - 08:58 AMT
Արարատյան դաշտում մառախուղ է

Արարատյան դաշտավայրում մառախուղ է: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով ՀՀ տարածքի ճանապարհների դրությունը փետրվարի 25-ի ժամը 08:30-ի դրությամբ: Նշվում է, որ բացի այդ, կան նաև փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, Բերդ-Ճամբարակ հատվածը և Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային ավտոճանապարհը:

Միևնույն ժամանակ դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Հանրապետության տարածքում փետրվարի 25-ից մարտի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-26-ը՝ հատկապես ցերեկները, կբարձրանա 4-5 աստիճանով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Արցախի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: