25 փետրվարի 2017 - 10:50 AMT
ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»․ Արոնյանը 6-րդ անընդմեջ ոչ ոքին է գրանցել

Փետրվարի 24-ին ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարում տեղի է ունեցել 6-րդ տուրը։ Լևոն Արոնյանի մրցակիցը Ֆրանցիսկո Վալլեյոն էր, ում հետ խաղը 48-րդ քայլին ավարտվել է ոչ ոքի։

Գրանցվել է միայն 2 հաղթանակ՝ Յան Նեպոմնյաշչին՝ Լի Չաոյի և Ռիչարդ Ռապորտինը՝ Ալեքսանդր Ռիազանցևի նկատմամբ։ Մյուս զույգերը նույնպես ոչ ոքի են խաղացել, գրում է Chess.am-ը:

1-2-րդ հորիզոնականները մրցաշարում շարունակում են կիսել Շահրիար Մամեդյարովն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավեն՝ 4 միավորով։ Նակամուրան, Գրիշչուկը, Ժակովենկոն, Նեպոմնյաշչին ու Ադամսը 3․5 միավորով կիսում են համապատասխանաբար 3-7-րդ հորիզոնականները։ Արոնյանը 3-ով 8-րդն է։

Փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 16։00-ին, կսկսվեն 7-րդ տուրի խաղերը, որոնց ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով: