25 փետրվարի 2017 - 17:42 AMT
5 կուսակցության և 4 դաշինքի ընտրական ցուցակները հրապարակվել են

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին գրանցված 5 կուսակցության և կուսակցությունների 4 դաշինքի ընտրական ցուցակները:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի նիստում վիճակահանությամբ սահմանել է ԱԺ ընտրություններին մասնակցող 9 ուժի համարները:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում հետևյալ համարները կունենան.

ԵԼՔ դաշինք - 1, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 2, «Հայկական վերածնունդ» կուսակցություն - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 6, Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 7, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք - 8, Հայ Հեղափոխական կուսակցություն - 9:

Կարդացեք նաև՝ ԱԺ ընտրություններին 1531 թեկնածու կմասնակցի. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ չկան