22 սեպտեմբերի 2007 - 14:44 AMT
Մահմուդ Ահմադինեջաթ. ՄԱԿ-ի պատժամիջոցները չեն կարողանա կանգնեցնել Իրանի առաջընթացը
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջաթը շաբաթը օրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի պատժամիջոցները չեն կարողանա դադարեցնել Իրանի առաջընթացը: «Նրանք, ովքեր գտնում են, որ կկարողանան կանգնեցնել իրանական ազգի առաջընթացը, օգտագործելով այնպիսի միջոցներ, ինչպես հոգեբանական պատերազմն ու տնտեսական պատժամիջոցները, սխալվում են»,- հայտարարել է Իրանի նախագահը ամենամյա ռազմական շքերթի ժամանակ: Իր խոսքում նաեւ կոչ է արել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին լքել Իրաքը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհդուրդն արդեն երկու անգամ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւ է ընդունել Թեհրանի կողմից ուրանի հարստացումը չդադարեցնելու համար: Սպասվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը, որ կխստացնի պատժամիջոցները, կհայտնվի մի քանի օրվա ընթացքում, երեկ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: