27 փետրվարի 2017 - 11:33 AMT
Փաշինյանն ու Մարուքյանը պատրաստվում են միջնորդել «հաց բերողին» կալանքից ազատելու հարցում

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը պատրաստվում են հանդես գալ պատգամավորական երաշխավորությամբ և միջնորդել, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանին ազատեն կալանքից:

«Քիչ առաջ Էդմոն Մարուքյանի հետ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծանոթաղանք «հաց բերող» Արթուր Սարգսյանի պահման պայմաններին։ Նա 17 օր շարունակում է հացադուլը և կարծես դադարեցնելու մտադրություն չունի։ Մարուքյանը և ես պատրաստվում ենք հանդես գալ պատգամավորական երաշխավորությամբ և միջնորդել, որ Արթուրին կալանքից ազատեն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»:

Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

Ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի փետրվարի 16-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որը հայտնի է որպես «Միայնակ գայլ»: Ի աջակցություն հաց բերող Սարգսյանի՝ փետրվարի 15-ից հացադուլ է սկսել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը։