27 փետրվարի 2017 - 12:51 AMT
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է չեզոք գոտում թողած զոհերի անունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է փետրվարի լույս 25-ի գիշերը ղարաբաղյան դիրքերը գրոհած զոհված դիվերսանտների անունները՝ Աբդուլլաև Ագշին Իսմաիլ օղլու, Նազարով Շախլար Յաշար օղլու, Ղաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու, Գադիմով Զուլֆի Ռահիմ օղլու և Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլուն:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ-ն հայտնել էին, որ ադրբեջանական կողմից հարձակման հետևանքով ադրբեջանցի դիվերսանտներ են սպանվել, որոնց դիերը գտնվում են չեզոք գոտում:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: