27 փետրվարի 2017 - 13:22 AMT
Նովրուզին Հայաստանում պարսկերենով տեղեկատվական կետեր ու բիլբորդներ կհայտնվեն

Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերեն լեզվով տեղեկատվական կետեր (տեղեկատուներ) կհայտնեն:

Համապատասխան հարցը քննարկվել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում տրանսպորտի և կապի, ԱԳ, Մշակույթի նախարարությունների, ՊԵԿ, «Տուր Ինֆո» ամսագրի և Հայաստանի վերաբերյալ պարսկերեն լեզվով տպագրվող ամսագրի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Մասնավորապես, քննարկվել է մարտ ամսին տպագրվելիք պարսկերեն լեզվով ամսագրի բովադակությունը և Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար ամսագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:

Քննարկվել են նաև Նովրուզի օրերին Ճանապարհների անվտանգության ապահովմանն տեղեկատվական բաներների (billboard) տպագրման և տեղադրման, ինչպես նաև թեժ գծի ապահովմանն ուղղված հարցեր:

Իրանական Նոր տարին (Նովրուզը) նշվելու է մարտի 21-23-ը: