22 սեպտեմբերի 2007 - 16:17 AMT
Ռազմական գործողությունը Իրանի դեմ կհանգեցնի աղետալի հետեւանքների տարածաշրջանի համար
Իրանի դեմ ռազմական գործողության անցկացումը աղետալի հետեւանքների կհանգեցներ տարածաշրջանի համար, դա կառաջացնի գաղթականների հոսք, որոնք կգնան նաեւ Ռուսաստան, գտնում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը: «Իրանի դեմ ռազմական գործողությունը աղետալի հետեւանքներ կունենա այս տարածաշրջանում, որը գլխավորն է Արեւմուտքի երկրների մեծամասնությանը էներգակիրներ մատակարարելու հարցում»,- ասել է Լավրովը «Ռոսիա» հեռուստաալիքի «Հինգերորդ ստուդիա» ծրագրի շրջանակներում:

«Արեւմուտքին էներգակիրների մատակարարման այս հատվածում ցանկացած խափանում չի կարող լուրջ ճգնաժամային երեւույթներ չառաջացնել»,- հավելել է արտգործնախարարի պաշտոնակատարը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանում Ամերիկային չեն ցանկանում անհաջողություն եւ պարտություն: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Ամերիկան իր ողջ հսկայական, աշխարհում խոշորագույն ներուժն օգտագործեր սեփական բարորության եւ այլ երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման համար»,- ասել է Լավրովը: