24 սեպտեմբերի 2007 - 16:41 AMT
Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի կունենա բողոքի ցույց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ
ՀՅԴ Արեւմտաեվրոպական բյուրոյի ղեկավար Մուրադ Փափազյանը կոչ արեց բոլոր հայերին միավորվել եվրոպական ընտանիքին Թուրքիայի անդամակցության դեմ պայքարում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: «Ժխտողական եւ ցեղասպան պետական քաղաքականությունը տեղ չունի Եվրոպայում: Մենք կհավաքվենք Բրյուսելում դեկտեմբերի 14-ին, այն օրը, երբ 27 պետությունների ղեկավարներ հերթական անգամ կքննարկեն Թուրքիայի թեկնածությունը: Մենք շատ կլինենք, չափազանց շատ, եւ մենք շատ զգոն կլինենք: Մենք թույլ չենք տա Թուրքիային շարունակել այդ խաղը»,-հայտարարել է Մ.Փափազյանը: