25 սեպտեմբերի 2007 - 15:14 AMT
Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մեջ հետեւողականությունը կպահպանվի նաեւ 2008 թվականի ընտրություններից հետո
Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մեջ հետեւողականությունը կպահպանվի նաեւ 2008 թվականի ընտրություններից հետո, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովը Մոսկվայում, բացելով բանակցություններն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ: «Ես մեր ընդհանուր խնդիրն եմ համարում դաշնակցային կապերի զարգացումը, առաջին հերթին, տնտեսության մեջ եւ հումանիտար ոլորտում, հայ-ռուսական հարաբերությունների պայմանագրային հիմքի ամրապնդումը»,-ասել է Զուբկովը: Նրա խոսքերով, բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք համատեղ փաստաթղթեր: Իր հերթին Հայաստանի վարչապետը նշել է, որ երկու երկրների երկկողմ հարաբերությունները «դինամիկ են զարգանում»: Առաջին կիսամյակում ապրանքաշրջանառության աճը գերազանցել է 70 տոկոսը, ինչը «լիովին հաստատում է իմ այս խոսքերը», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: