25 սեպտեմբերի 2007 - 15:27 AMT
Շվեդիայի ադրբեջանցիները փորձում են հասնել նրան, որ Ղարաբաղի հարցը քննարկվի երկրի խորհրդարանում
Այս տարի Շվեդիայի ադրբեջանական դաշինքը դիմել է Շվեդիայի խորհրդարան ղարաբաղյան խնդիրն այդ երկրի խորհրդարանում քննարկելու նպատակով: Այդ մասին հաղորդել է կազմակերպության ղեկավար Մամեդռզա Աղապուրը: «Ներկայումս բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ: Կարծում եմ, որ մոտակա ամիսներին մենք կհասնենք նրան, որ Ղարաբաղի հարցը քննարկվի երկրի խորհրդարանում»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: