1 մարտի 2017 - 10:43 AMT
Արաբկիրում էքստրիմ զբոսավայր կստեղծվի

Արաբկիր վարչական շրջանում գտնվող ամենահին այգին, որը հայտնի է որպես «Մալականների այգի», վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ ու նախաձեռնությամբ էքստրիմ զբոսավայրի կվերածվի:

Զբոսայգում էքստրիմ ատրակցիոններ, մանկական սրճարաններ, բացօթյա կինոթատրոն, բացօթյա գրադարաններ կլինեն, հայտնում է Երկիր Մեդիան:

Հին այգին վերանորոգելու և բարեկարգելու համար էքստրիմ զբոսավայրեր կառուցելու փորձ ունեցող ռուսական ընկերություն է գտնվել, ներդրումներ են անելու: Խոստանում են՝ այգին իր տեսքը չի կորցնելու, ատրակցիոններն անվտանգ են լինելու:

Մալականների այգին անմխիթար վիճակում է գտնվում, այնտեղ պարբերաբար աղբահանման հետ կապված խնդիրներ են առաջանում: