ՀՀ-ից արտահանումը 2017 թվականի հունվարին 2016-ի հունվարի համեմատ աճել է 35.4%-ով` կազմելով $124.4 մլն:
Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրության ծառայությունը, մասնավորապես, դեպի ՌԴ արտահանումն աճել է 80%-ով՝ մինչև $28.7 մլն, դեպի ԵՄ երկրներ՝ 21.5%-ով՝ հասնելով $36.5 մլն-ի, դեպի Իրաք՝ 24.4%-ով՝ կազմելով $24.4 մլն:
Կտրուկ՝ ավելի քան 36 անգամ, աճել է արտահանումն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ կազմելով $6.1 մլն, Շվեյցարիա արտահանվել է $13.6 մլն ապրանք:
Ներմուծումն աճել է 51%-ով՝ կազմելով $237 մլն:
Ընդրանուր ապրանքաշրջանառությունն ավելացել է 45.5%-ով:
Կարդացեք նաև. ՀՀ արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել