1 մարտի 2017 - 16:01 AMT
ՊԲ պաշտոնյաներ են կալանավորվել՝ պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վ.Պետրոսյանին և պարենային ծառայության պետ Է. Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նրանք մեղադրվում են պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու մեջ, ինչպես նաև իշխանության անգործության մասով, որը նյութական ծանր հետևանքներ է առաջացրել:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: