1 մարտի 2017 - 17:15 AMT
Թուրքիայում հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի:

Ermenihaber.am-ը թուրքական Hurriyet-ին հղումով հաղորդում է, որ եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ, եղել է ոստիկանության բաժանմունքի շենք: Մինչ գրադարանի բացումը Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի, որի համար հատկացվել է 6 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 6 հազար ԱՄՆ դոլար):

Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքը, եկեղեցին մարզասրահից գրադարանի վերածելու որոշմանն անդրադառնալով, նշել է, որ գրադարանն ավելի հարմար կիրառություն է եկեղեցու համար: Ըստ Չելիքի՝ գրադարանը համալվելու է 50 հազար գրքով և դառնալու է քաղաքի գլխավոր գրադարանը: Եկեղեցու մի հատվածում էլ նախատեսվում է սրճարան-գրադարան բացել:

Գրադարանը կբացվի 2017թ աշնանը՝ եկեղեցու վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո: Կայքը հայտնում է, որ եկեղեցու կառուցման տարեթիվը հայտնի չէ, քանի որդրա վերաբերյալ որևէ արձանագրություն չի հայտնաբերվել: