1 մարտի 2017 - 17:25 AMT
Ծաղկաձորում մեկնարկել է լեռնադահուկային սպորտի ՀՀ բաց առաջնությունը

Փետրվարի 28-ին Ծաղկաձորում մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանիբաց առաջնությունը: Միջազգային ֆեդերացիայի հաստատմամբ` այս մրցաշարն օլիմպիական վարկանիշային է:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջնությանը մասնակցում են միայն Հայաստանի ներկայացուցիչները` ավելի քան 40 լեռնադահուկորդ բոլոր մարզերից: Նա վստահություն է հայտնել, որ մեր առաջատար մարզիկները բարելավելու են իրենց վարկանիշային միավորները:

ՀԱՕԿ կայքի հաղորդմամբ, լեռնադահուկորդները կմրցեն հատուկ և հսկա ոլորավայրէջքներում:

Առաջնությունը կտևի մինչև մարտի 3-ը: