1 մարտի 2017 - 18:24 AMT
Կարապետյան. Աբխազական երկաթգծի հարցը, որպես Լարսին այլընտրանք, Թբիլիսիում չի քննարկվել

Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Աբխազական երկաթգծի հարցը՝ որպես Լարսին այլընտրանք, չի քննարկվել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Այլ ալտերնատիվ տարբերակներ են քննարկվել: Հավանական եմ համարում, որ այդտեղ լուծումներ կգտնվի», - ասել է Կարապետյանը, մեջբերում է Aysor.am-ը։

«Բանակցային փուլում ենք», - ընդգծել է վարչապետը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած այցից հետո հայտարարեց, որ պայմանավորվել է վրաց պաշտոնակցի հետ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում: «Եթե ձեզ հետաքրքրում է, թե լինելու է արդյոք այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այո, լինելու է: Մնացածի մասին հետո, դեռ փակագծերը չեմ բացում»,-ասել էր նա:

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն փետրվարի 27-ին հայտարարել է, որՀայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ պաշտոնյաների հետ հանդիպմանն Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին խոսք չի եղել: