26 սեպտեմբերի 2007 - 20:13 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը այցելելու է Բելգիա, Լյուքսեմբուրգ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ
Հոկտեմբերի 9-12-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական պատվիրակության կազմում կմասնակցի ՀՀ նախագահի Բելգիա կատարելիք աշխատանքային այցին: Բրյուսելում հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Եվրոպահայերի 2-րդ համագումարին, որտեղ նշվելու է նաեւ Եվրախորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 20-ամյակը:

Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարարը կգլխավորի ՀՀ պատվիրակությունը Լյուքսեմբուրգում կայանալիք ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի ամենամյա նիստին: Հոկտեմբերի 19-21-ը նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: