27 սեպտեմբերի 2007 - 19:16 AMT
ՆԱՏՕ-ն չի դիտարկում այս կամ այն պետությանը բռնազավթիչ հայտարարելու մասին հարցեր
Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամներ եւ չեն կարող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նիստերի օրակարգին որեւէ հարց ներկայացնել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը: Նրա խոսքերով, դա Ադրբեջանի հերթական պրոպագանդիստական հնարքն է: «Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամներ եւ չեն կարող ՆԱՏՕ-ի ԽՎ նիստերի օրակարգին որեւէ հարց ներկայացնել»,- ընդգծել է Մկրտչյանը:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, «Բաքուն ներդնում է բոլոր ջանքերը, որպեսզի հասնի, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանին ճանաչի որպես բռնազավթիչ երկիր»: